Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հավանաբար» կշարունակեն ԱՄՆ-ում․ Վլադիմիր Զելենսկի

Ռիա Նովստի-ի փոխանցմամբ՝Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հավանաբար» կշարունակեն ԱՄՆ-ում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ Աբու Դաբիի «քննարկումները կառուցողական էին և կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար»։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, որը մասնակցել էր ռուս պաշտոնյաների և Ուիթքոֆի հետ նախկինում կայացած բանակցություններին, ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառումը կախված կլինի բանակցությունների ընթացքից։

Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ առաջընթաց և դրական տեղաշարժ կա։ Նա նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment