ԿԸՀ–ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների արդյունքները 153 ընտրատեղամասերից
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ–ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների արդյունքները 153 ընտրատեղամասերից։
Քաղաքական ուժերը, որոնք այս պահին անցնում են խորհրդարան.
-
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 56,65%
-
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 22,08%
-
«Հայաստան» դաշինք – 8,07%
-
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4,57%
ԿԸՀ տեղեկատվությամբ՝ Հայաստանում գործում է 2005 ընտրատեղամաս։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 976 մարդ։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։