Ձերբակալվել է 18 անձ․ ոստիկանություն

Տեսանյութեր
Պաշտոնական

Ձերբակալվել է 18 անձ․ ոստիկանություն (տեսանյութ)

Հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, որոնց մեջ ներառված են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 37, քվեարկության գաղտնիության խախտման՝ 24, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 6, ընտրական գործընթացներին խոչընդոտելու, ընտրակաշառք տալու, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 18 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 338 տեղեկությունները ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ։ հրապարակումները։

 

 

 

Ոստիկանություն

Leave a comment