https://arm.sputniknews.ru/20260608/irany-erkri-arevmutqum-pakel-e-ir-odajin-taratsqy-mehr–103218237.html
Իրանը երկրի արևմուտքում փակել է իր օդային տարածքը. «Mehr»
Իրանը երկրի արևմուտքում փակել է իր օդային տարածքը. «Mehr»
Sputnik Արմենիա
Թեհրանը նման որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T00:36+0400
2026-06-08T00:36+0400
2026-06-08T00:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_83b131977cc00d10deaf26df9eb07a3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանի արևմուտքում օդային տարածքը փակ է։ Այս մասին հաղորդում է իրանական «Mehr» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:Իրանն այսօր երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին: Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի խոսքով՝ այս հարձակումը միայն նախազգուշացում է, որպեսզի հրեական պետությունը դադարեցնի հարվածները Բեյրութին:Իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է պատասխան տալ Իրանին իսրայելական տարածքի հրթիռակոծման համար:Դրանից անմիջապես հետո, ըստ ՌԻԱ Նովոստիի հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանում լարված իրավիճակը և ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների ընթացքը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
Բաժանորդագրվել
Թեհրանը նման որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանի արևմուտքում օդային տարածքը փակ է։ Այս մասին հաղորդում է իրանական «Mehr» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:
«Երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է Իրանի արևմտյան հատվածում օդային տարածքի փակման մասին՝ մինչև հետագա ծանուցում», – ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Mehr» գործակալությունը:
Իրանն այսօր երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին: Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի խոսքով՝ այս հարձակումը միայն նախազգուշացում է, որպեսզի հրեական պետությունը դադարեցնի հարվածները Բեյրութին:
Իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է պատասխան տալ Իրանին իսրայելական տարածքի հրթիռակոծման համար:
Դրանից անմիջապես հետո, ըստ ՌԻԱ Նովոստիի հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանում լարված իրավիճակը և ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների ընթացքը: