Հրապարակվել են ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Հայտնի են ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները։


«Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 537, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է նրանցից 410-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 22», – հայտնել է նա։

  • Ռեֆորմիստների կուսակցություն – 0

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն – 5

  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 13;

  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն – 5

  • «Նոր ուժ» կուսակցություն – 3

  • «Միասնության թևեր» կուսակցություն – 13

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5

  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն – 0

  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – 0

  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 0

  • «Հանրապետություն» կուսակցություն – 4

  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – 0

  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1

  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ) – 1

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 330

  • «Հայաստան» դաշինք – 8;

  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն – 0

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1


ԿԸՀ անդամներն արձանագրությունը վավերացրել են ստորագրություններով և կնիքով։


Ըստ ժամանակացույցի՝ հունիսի 8-ի կեսգիշերից ԿԸՀ-ն կսկսի հրապարակել քվեարկության նախնական արդյունքներն՝ ըստ ընտրատեղամասերի։


Քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կամփոփվեն հունիսի 8-ին մինչև ժամը 20։00-ն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։


ԿԸՀ տեղեկատվությամբ՝ Հայաստանում գործում է 2005 ընտրատեղամաս։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 976 մարդ։


Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։


Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։

Leave a comment