Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված

Հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, որոնց մեջ ներառված են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր, հայտնում են ՆԳՆ-ից։

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 37, քվեարկության գաղտնիության խախտման՝ 24, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 6, ընտրական գործընթացներին խոչընդոտելու, ընտրակաշառք տալու, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 18 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 338 տեղեկությունները ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

Leave a comment