https://arm.sputniknews.ru/20260206/chinaci-gitnakannery-starlink-in-hakazdvogh-mikrvoaliqajin-zenq-en-mshakel-98489445.html
Չինացի գիտնականները Starlink-ին հակազդող միկրոալիքային զենք են մշակել
Չինացի գիտնականները Starlink-ին հակազդող միկրոալիքային զենք են մշակել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Պեկինը Starlink ցանցը սպառնալիք էր անվանել ազգային անվտանգության համար։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T10:24+0400
2026-02-06T10:24+0400
2026-02-06T10:24+0400
չինաստան
starlink
spacex
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98485294_0:14:1200:689_1920x0_80_0_0_5c41011551798380352af3728a0a299d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Չինաստանը ստեղծել է աշխարհի առաջին միկրոալիքային զենքը՝ TPG1000Cs-ը, որը կարող է խափանել Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակների աշխատանքը, այդ թվում՝ SpaceX ընկերության Starlink–երի։ South China Morning Post–ը (SCMP) գրում է, որ այդ զենքը րոպեում կարող է 20 գիգավատտ հզորություն ապահովել։Զենքի երկարությունը 4 մետր է, կշիռը` 5 տոննա։ Այն կարել է տեղադրել բեռնատարի, նավի, ինքնաթիռի կամ արբանյակի վրա։ Նախկինում նմանատիպ համակարգերը կարող էին անդադար աշխատել ոչ ավելի, քան երեք վայրկյան և շատ ավելի ծանր էին։Ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Starlink–ի աշխատանքումԱվելի վաղ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս, Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Starlink-ը համարում են սպառնալիք ազգային անվտանգության համար, քանի որ SpaceX արբանյակային համակարգն օգտագործվում է ռազմական հետախուզության համար: Որպես օրինակներ նշվել էր 2021 թվականին չինական ուղեծրային կայանի հետ արբանյակի մոտեցման և 2025 թվականի դեկտեմբերին մեկ այլ արբանյակի անկման հետ կապված դեպքերը: Նշվել է նաև, որ որոշ արբանյակներ օգտագործվում են «ահաբեկչական և անջատողական խմբավորումների» կողմից:
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98485294_79:0:1140:796_1920x0_80_0_0_1a6aa3c8f9f1d13649002421c128c350.jpg.webp
չինաստան, starlink, spacex, զենք
չինաստան, starlink, spacex, զենք
Ավելի վաղ Պեկինը Starlink ցանցը սպառնալիք էր անվանել ազգային անվտանգության համար։
Զենքի երկարությունը 4 մետր է, կշիռը` 5 տոննա։ Այն կարել է տեղադրել բեռնատարի, նավի, ինքնաթիռի կամ արբանյակի վրա։ Նախկինում նմանատիպ համակարգերը կարող էին անդադար աշխատել ոչ ավելի, քան երեք վայրկյան և շատ ավելի ծանր էին։
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս, Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Starlink-ը համարում են սպառնալիք ազգային անվտանգության համար, քանի որ SpaceX արբանյակային համակարգն օգտագործվում է ռազմական հետախուզության համար: Որպես օրինակներ նշվել էր 2021 թվականին չինական ուղեծրային կայանի հետ արբանյակի մոտեցման և 2025 թվականի դեկտեմբերին մեկ այլ արբանյակի անկման հետ կապված դեպքերը: Նշվել է նաև, որ որոշ արբանյակներ օգտագործվում են «ահաբեկչական և անջատողական խմբավորումների» կողմից: