Ընտրական հանցագործությունների գործերով 237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ:

Նշված վարույթներից 61-ով՝

ձերբակալվել է 214 անձ,

քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,

17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝

50-ի նկատմամբ՝ կալանք,

41-ի նկատմամբ՝ տնային կալանք։

102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:

Leave a comment