https://arm.sputniknews.ru/20260607/shengavitum-16amja-patanin-danakaharel-e-27amja-eritasardin-na-hivandanvocum-mahacel-e-103210177.html
Շենգավիթում 16–ամյա պատանին դանակահարել է 27–ամյա երիտասարդին. նա հիվանդանոցում մահացել է
Շենգավիթում 16–ամյա պատանին դանակահարել է 27–ամյա երիտասարդին. նա հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում 27-ամյա երիտասարդին դանակահարել են։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T21:31+0400
2026-06-07T21:31+0400
2026-06-07T21:34+0400
դանակահարություն
շենգավիթ
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340567_0:49:1600:949_1920x0_80_0_0_6753033b070906ef24a1557333c999c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 16–ամյա պատանին դանակահարել է 27–ամյա երիտասարդին, որը հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանները բացահայտել են կատարված հանցագործությունը, կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Նշվում է, որ դանակահարության մասին բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հունիսի 7–ին, ժամը 19.55-ին։ Ահազանգով հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։Արտաշիսյան փողոց մեկնած ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։Դանակահարություն և կրակոցներ Նորապատում. կա 3 զոհ, բոլորը նույն ընտանիքից են
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340567_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ac86f8b8f7e0df5a9de2fe83d1a8da18.jpg.webp
դանակահարություն, շենգավիթ, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան
դանակահարություն, շենգավիթ, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան
Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում 27-ամյա երիտասարդին դանակահարել են։
Նշվում է, որ դանակահարության մասին բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հունիսի 7–ին, ժամը 19.55-ին։ Ահազանգով հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։
Արտաշիսյան փողոց մեկնած ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
«Պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։