Ձայների հաշվարկի մեկնարկին մի շարքը ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են եղել

https://arm.sputniknews.ru/20260607/dzajneri-hashvarki-meknarkin-mi-sharqy-yntrateghamaserum-hvosanqazrkumner-en-eghel-103208309.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188943_143:0:2418:1706_1920x0_80_0_0_1c0fa4705acccca8dc6dbe718515c0a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քվեարկություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, հոսանքազրկում, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

քվեարկություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, հոսանքազրկում, ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

Բաժանորդագրվել

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը վերականգնված է։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին` ընտրատեղամասերի փակումից հետո, երբ սկսեց ձայների հաշվարկը, մեկ տասնյակ ընտրատեղամասում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքեր գրանցվեցին։

ԱԺ ընտրություններում քվեարկությանը մասնակցել է 1,476,597 մարդ կամ ընտրողների 58, 97%–ը

Հոսանքազրկման դեպքերին արձագանքեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը` հայտարարելով, որ բոլոր տեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ։

«Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում ՀԷՑ-ի հերթապահության մեջ գտնվող շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում»,– ֆեյսբուքյան էջում գրել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` հանրապետության բոլոր ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը վաղուց վերականգնված է։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվեցին բոլոր 2005 ընտրատեղամասերը, և ավարտվեց Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց միջև էլ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։

Leave a comment