2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.06.2026 | 20:22

Երևանի 2/12 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկից դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ պետք է թողնի դրանք։

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քաղաքացին ընտրատեղամաս էր ժամանել քվեարկության վերջին րոպեներին և մի քանի րոպե գտնվել է քվեախցիկի հետևում՝ չկարողանալով կողմնորոշվել իր ընտրության հարցում։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընտրողին օգնություն ցուցաբերել չեն կարող, քանի որ այդ պահին ընտրատեղամասում այլ ընտրող չկա:

Նշենք, որ 2/12 ընտրատեղամասում ընտրելու իրավունք է ունեցել 1957 քաղաքացի: Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1201 քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան

Leave a comment