https://arm.sputniknews.ru/20260607/yntrateghamasery-pakvecin-hhum-avartvec-khvorhrdaranakan-yntrutjunneri-qvearkutjuny-103201078.html
Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ–ում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Ընտրատեղամասերը փակվեցին. ՀՀ–ում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Sputnik Արմենիա
Առաջիկա ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ստացվող արձանագրությունների։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T20:00+0400
2026-06-07T20:00+0400
2026-06-07T20:00+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քվեարկություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304273_0:209:2560:1649_1920x0_80_0_0_a3e10f174781ddf00c4df2116e07d89a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվեցին բոլոր 2005 ընտրատեղամասերը, և ավարտվեց Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Հանձնաժողովներն անցնում են քվեատուփերի բացման և ձայների հաշվարկի պատասխանատու փուլին:ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով ՝ այս ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Թեև վերջնական մասնակցության տվյալները դեռևս ամփոփվում են, արդեն հայտնի է երեկոյան ժամերի պատկերը:Այսօր կայացած ընտրապայքարին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց միջև էլ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։Իրավապահների պնդմամբ` ընտրությունների ընթացքն ուղեկցվել է ընտրախախտումներով:ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու նպատակով ձեռնարկվել են օպերատիվ քայլեր, և տարբեր ընտրախախտումների համար մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել:Քվեարկության ավարտի վերջին րոպեներին ընտրատեղամասերում հերթերի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ իրավաբան Տաթևիկ Սողոյանը:Նա հիշեցրեց քաղաքացիներին իրենց իրավունքների մասին, մասնավարոպես` եթե նրանք հասցրել են մուտք գործել տեղամաս մինչև ժամը 20:00-ն, ապա իրավունք ունեն կատարել իրենց քվերկությունը, եթե անգամ 20։00–ից ժամն ացնել է։Առաջիկա ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ստացվող արձանագրությունների:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304273_0:0:2276:1706_1920x0_80_0_0_d25b4ec9de03485575359d15c94ccb66.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
Առաջիկա ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ստացվող արձանագրությունների։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվեցին բոլոր 2005 ընտրատեղամասերը, և ավարտվեց Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Հանձնաժողովներն անցնում են քվեատուփերի բացման և ձայների հաշվարկի պատասխանատու փուլին:
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով ՝ այս ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Թեև վերջնական մասնակցության տվյալները դեռևս ամփոփվում են, արդեն հայտնի է երեկոյան ժամերի պատկերը:
«Ժամը 17։00–ի դրությամբ Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը մասնակցել է 1 224 957 մարդ կամ ընտրողների 48, 92%–ը»,– հայտնել էր ԿԸՀ–ն։
Այսօր կայացած ընտրապայքարին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց միջև էլ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։
Իրավապահների պնդմամբ` ընտրությունների ընթացքն ուղեկցվել է ընտրախախտումներով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու նպատակով ձեռնարկվել են օպերատիվ քայլեր, և տարբեր ընտրախախտումների համար մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել:
Քվեարկության ավարտի վերջին րոպեներին ընտրատեղամասերում հերթերի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ իրավաբան Տաթևիկ Սողոյանը:
Նա հիշեցրեց քաղաքացիներին իրենց իրավունքների մասին, մասնավարոպես` եթե նրանք հասցրել են մուտք գործել տեղամաս մինչև ժամը 20:00-ն, ապա իրավունք ունեն կատարել իրենց քվերկությունը, եթե անգամ 20։00–ից ժամն ացնել է։
Առաջիկա ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ստացվող արձանագրությունների: