Իրանի զինված ուժերը խստորեն կարձագանքեն հրադադարի ցանկացած խախտման․ իրանցի դիվանագետ

Իրանի զինված ուժերը ցանկացած հարձակման կպատասխանեն ամբողջ ուժով, խստորեն կարձագանքեն հրադադարի ցանկացած խախտման, CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանը պահանջում է ազատ արձակել արտասահմանյան բանկերում սառեցված միլիարդավոր դոլարների ակտիվները։ Ամերիկան ​​պետք է վերացնի պատժամիջոցները և ապահովի Իրանի հասանելիությունը իր ֆինանսական ռեսուրսներին»,- ասել է իրանցի դիվանագետը։

 

 

Leave a comment