Քաղաքականություն
07.06.2026 | 19:10
Իսրայելի հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող երկու շենքերի։ Թիրախում երկու բնակարաններ են եղել, հայտնել է Լիբանանի պետական Ազգային լրատվական գործակալությունը, գրում է France 24-ը։
Ականատեսները պատմել են մի քանի պայթյունի մասին, հարված է հասցվել բազմահարկ շենքի «Հըզբոլլահ»-ի հենակետային Դահիե կոչվող տարածքներում։
Բեյրութի հարավային արվարձաններում հարվածներն առաջինն էին ապրիլի 16-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարից ի վեր։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բախվել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Բեյրութի հարավային արվարձաններին ավիահարվածները վերսկսելու Իսրայելի սպառնալիքների շուրջ, հաղորդել էր Axios-ը։ Թրամփը Նեթանյահուին ասել էր՝ չթիրախավորել Բեյրութը, այն բանից հետո, երբ Թեհրանը զգուշացրել էր, որ Լիբանանում Իսրայելի հարվածները խաթարում են Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունները, որը սկսվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակումներով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի