Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.06.2026 | 19:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թարմ տվյալներով՝ ժամը 17:00-ի դրությամբ՝ ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 48,92 տոկոսը։ Ի տարբերություն մյուս ժամերի՝ այս դեպքում քվեարկության ակտիվությունը նվազել է 2017 թվականի համեմատությամբ։

2018 և 2021 թվականների ցուցանիշները զգալի ցածր են եղել այսօրվա քվեարկության արդյունքների համեմատությամբ։

Այսօրվա քվեարկության առաջին 9 ժամերին ընտրողների ակտիվությունն արդեն իսկ գերազանցում է ԱԺ նախորդ երկու ընտրությունների ամբողջ օրվա ցուցանիշներին։

Եթե օրը դիտարկում ենք առանձին, երեքժամանոց կտորներով, ապա երրորդ քառորդում՝ ժամը 14:00-17:00-ի հատվածում, այսօրվա քվեարկությունը զգալիորեն պասիվացել է և մոտեցել է ժամը 8:00-11:00-ի ժամանակահատվածի քվեարկության ցուցանիշին։

2017 թվականին այս քառորդի ակտիվությունը զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 17,47 տոկոս՝ ի տարբերություն այսօրվա 15,08 տոկոս ցուցանիշի։

Մարզերի կտրվածքով ամենաբարձր ակտիվությունը Սյունիքում է՝ 55,36 տոկոս։ Ակտիվությամբ երկրորդ տեղում հայտնվել է Վայոց ձորը, իսկ Տավուշը զիջել է ու հայտնվել երրորդ տեղում։

Ամենապասիվ մարզն Արմավիրն է, որտեղ 44,8 տոկոս է եղել քվեարկությանը մասնակցության ակտիվությունը։

Երևանում քվեարկության ակտիվությունը եղել է 48,52 տոկոս։

Գարիկ Հարությունյան

Leave a comment