«Կտրիճն առաջինը չէ, որ փորձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու անվանը կպցնել «Ուղղափառ» բառը»․ Վահագն Ալեքսանյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Հատուկ մարտնչող կտրիճականների համար. Կտրիճը պատմության մեջ առաջինը չէ, որ փորձել է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու անվանը կպցնել «Ուղղափառ» բառը։
     Հենց նման մի առիթով էլ 1953-ին Գևորգ 6-րդ Կաթողիկոսը շրջաբերական է տարածել։
     «Հայ եկեղեցու պաշտոնական անունը՝ «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցի», դարերի ընթացքում սրբագործված պատմական տիտղոս է։ Որևէ մեկը իրավունք չունի այդ անվան վրա հավելում անել՝ առանց ազգային եկեղեցական ժողովի որոշման և կաթողիկոսի կոնդակի»։

Leave a comment