Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Առավոտ շուտ գնացի ընտրության․ պատարագի էի շտապում։

Ողջ պատարագի ընթացքում մտքովս անցնում էին վերջին 5 տարիները՝ պայքարը, փորձությունները, պարտությունը, կորուստները, նահատակությունները, հույսն ու կամքը։

Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք, սթափվենք, դասեր քաղենք ոչ վաղ անցյալի պատմությունից և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա։

Պարզապես այլ տարբերակ չունենք, քան գնալ ընտրության և մերժել վախը, շանտաժն ու հպատակությունը։

Ընտրե՛ք կյանքը, համերաշխությունն ու հանրային համախմբումը»։

—00—ՄԱ

Leave a comment