Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել. Բագրատ Միկոյան

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով` վաղ առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ իրենց հասցեներում հաշվառել են մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել: 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այս մասին ասել է «News.5tv.am»-ի հետ զրույցում։

Կայքի տեղեկություններով` վաղ առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ իրենց հասցեներում հաշվառել են մարդկանց, որոնց իրենք չեն ճանաչում:

«Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն-ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում: Սա տարբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում»,–նշել է Միկոյանը։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։

Leave a comment