Հնարավոր է` էմոցիաներն ավելի թեժ են նախընտրական փուլում. Գրիգորյանը` ՌԴ կապերի մասին

https://arm.sputniknews.ru/20260607/hnaravvor-e-emvocianern-aveli-tezh-en-nakhyntrakan-pulum-grigvorjany-rd-kaperi-masin–103184517.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88762632_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e5d19ef28f5efc5b3392ad91fe19f5df.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն գրիգորյան, ազգային ժողովի ընտրություններ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

արմեն գրիգորյան, ազգային ժողովի ընտրություններ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեի անցկացմանը, Գրիգորյանը վերահաստատեց իշխանության տեսակետը` պնդելով, որ այդ հարց այս պահին իրենց օրակարգում չկա։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հունիսի 7–ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահի հետ, այդ ժամանակ քննարկվելու են Հայաստան–Ռուսաստան, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում։ Այդ մասին ասաց ՀՀ ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` իր քվեարկությունը կատարելուց հետո։

«Հնարավոր է` էմոցիաներն ավելի թեժ են նախընտրական փուլում, սակայն համոզված եմ, որ էմոցիաներն ավելի կհանգստանան, մենք ավելի հանգսիտ պայմաններում վաղվանից կքննարկենք մեր օրակարգերը։ Կարծում եմ, որ խնդիրներին լուծում կգտնենք»,– ասաց նա` ավելացնելով, որ միաժամանակ զարգացնում են հարաբերությունը Եվրամիության հետ։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեի անցկացմանը, Գրիգորյանը վերահաստատեց իշխանության տեսակետը` պնդելով, որ այդ հարց այս պահին իրենց օրակարգում չկա։

«Մեր հայտարարությունը միշտ եղել է այն, որ քանի դեռ համատեղելի են երկու կառույցների հետ հարաբերությունները, մենք շարունակելու ենք այս օրակարգը։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ համատեղելի է այդ օրակագը, և մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքները»,– ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` բնականաբար, երկու կազմակերպությունների միժամանակյա անդամակցությունն անհամատեղելի է։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` ԱԽ քարտուղարն ակնկալում է, որ հանրությունը կաջակցի իրենց (ՔՊ-ին-խմբ.), որ վերընտրվեն` շարունակելու այն բոլոր աշխատանքները, որոնք արդեն սկսել են։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Leave a comment