Գագիկ Ծառուկյանը քվեարկել է փոփոխության համար


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկելու էր եկել կնոջ և թոռնիկի հետ: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասել է, որ քվեարկել է փոփոխության համար: Հարցին՝ ընդդիմությունը հաղթելու շանս ունի՞, Ծառուկյանը «միանշանակ այո» է պատասխանել՝ հավելելով, որ արդեն հաղթած են:


ԲՀԿ առաջին համարը նաև Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է կանխատեսել, գազի թանկացում, տրանսֆերտների նվազում, արտահանման սահմանափակումներ:


«Մենք բոլորս էս երկում ապրում ենք, կա 90 կուսակցություն, 19 մասնակցություն: Եթե ցանկացած մարդ իրա ուզածը անի, պիտի իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն, զարգացում լինի, մարդը կարողանա իր կյանքից բավականություն ստանա: Կուսակցական պատկանելությունը կապ չունի, Ծառուկյանը եթե գործի մեջ խառնվել ա, ո՛չ պաշտոնի կարիք ունի, ո՛չ ճանաչման, ո՛չ գումարի, բայց սիրտս ցավում ա. իմ ազգը ծանր վիճակում»,- ասել է Ծառուկյանը:

Դիտումների քանակ3

Leave a comment