Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան

Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է համացանցում և որոշ լրատվական կայքերում շարունակվող քննարկումներին:

«Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով ԹՈՒՐՔ կա, ու միտումնավոր էնպես են նշում անում, որ հայրանունը չերևա։ Ենթադրում եմ՝ հայրենադարձ քաղաքացի է արաբական երկրներից մեկից։

Հազար ներողություն էլի, հարգելի՛ ընդդիմադիր մեդիա, հերիք է մարդկանց ԷՇԻ տեղ դնեք»,- գրել է Ալեքսանյանը:

Leave a comment