Պետք է շատ կոշտ արձագանք լինի․ Գալյանը՝ զանգվածային ձերբակալությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260607/petq-e-shat-kvosht-ardzaganq-lini-galjany-zangvatsajin-dzerbakalutjunneri-masin-103178282.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/06/82742951_96:0:1517:1066_1920x0_80_0_0_3e2dad68a26d0622ef0c15652014db85.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սրբուհի գալյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ձերբակալություն

հայաստան, սրբուհի գալյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ձերբակալություն

Բաժանորդագրվել

ՀՀ արդարադատության նախարարի կարծիքով՝ ընտրակեղծարարները պետք է հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համոզված է, որ ընտրություններից մեկ օր առաջ զանգվածային խուզարկություններն ու ձերբակալությունները չեն խարխլում ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Նա այդ մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Իրավապահ մարմինները պետք է շատ զգոն լինեն, որ արագ արձագանքեն նման բոլոր դեպքերին, որ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ։ Պետք է շատ կոշտ արձագանք լինի բոլոր այն դեպքերին, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու կամ ընտրակաշառքի միջնորդությանը կամ այս փուլում ընտրական որևէ հանցագործություն կատարելուն»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ սա պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործություն է, և նման անձինք չպետք է հնարավորություն ունենա մասնակցելու ընտրությունների։

Հիշեցնենք` ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` փետրվարի 7-ից մինչ հունիսի 6-ը ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ,

քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ, 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

Leave a comment