https://arm.sputniknews.ru/20260607/gegharquniqum-krknaki-qvearkutjan-pvordz-arats-andz-e-dzerbakalvel-103176027.html
Գեղարքունիքում կրկնակի քվեարկության փորձ արած անձ է ձերբակալվել
Գեղարքունիքում կրկնակի քվեարկության փորձ արած անձ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T13:39+0400
2026-06-07T13:39+0400
2026-06-07T13:40+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
ընտրություններ
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում անձը կրկնակի քվեարկության փորձ է կատարել և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ հաղորդագրության՝ ժամը 08:19-ին թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել: Դրանից հետո անձին դուրս են հրավիրել ընտրատարածքից, ներկայացրել ոստիկանության ծառայողին և ձերբակալել։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
հայաստան, հհ քննչական կոմիտե, ընտրություններ, քվեարկություն
հայաստան, հհ քննչական կոմիտե, ընտրություններ, քվեարկություն
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ըստ հաղորդագրության՝ ժամը 08:19-ին թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել: Դրանից հետո անձին դուրս են հրավիրել ընտրատարածքից, ներկայացրել ոստիկանության ծառայողին և ձերբակալել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։