Պատգամավորի 12 թեկնածուի վերաբերյալ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել, որոնցից 11-ը հաստատվել է, մեկը ընթացքում է. ավագ դատախազ Ծովակ Մնացականյան
«Փետրվարի 7-ից (ԱԺ ընտրության գործընթացի մեկնարկ) մինչ այսօր ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացը խոչընդոտելու 282 հաղորդում է ստացվել, 165 հաղորդման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 252 անձի նկատմամբ հարուցվել է հղանային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ 42 անձի վերաբերյալ հանձնվել է դատարան»,–ասուլիսին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը։