Ես ապօրինի նստել եմ, ժամանակն է՝ Փաշինյանն օրինական և երկար նստի․ Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260607/es-aporini-nstel-em-zhamanakn-e-pashinjann-orinakan-ev-erkar-nsti-qvocharjan-103165431.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103164303_143:0:2418:1706_1920x0_80_0_0_c54c86b593555004c36f66459c260827.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, մարտի 1, «մարտի 1»-ի գործը

հայաստան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, մարտի 1, «մարտի 1»-ի գործը

Բաժանորդագրվել

ՀՀ գործող վարչապետը պարբերաբար հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է «Մարտի 1»-ի գործով նստի։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1–ի» մասին շատ է խոսում՝ այդպես փորձելով սրբագրել պատերազմի հետևանքով հազարավոր զոհերը։ Նա այդ մասին ասաց քվեարկությունից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ Քոչարյանը պետք է «Մարտի 1»-ի գործով նստի։

««Մարտի 1-ի» մասին շատ է խոսում մեկ պատճառով․ իրեն թվում է, թե «Մարտի 1»-ով ինքը սրբագրում է այս 5000՝ իր բերած զոհերն ու հսկայական կորուստները։ Այդ մարդու ֆոբիաների դրսևորումն է։ Ինչ վերաբերում է նստել-չնստելուն, ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ, և հիմա ժամանակն է օրինական ձևով Նիկոլ Փաշինյանի համար շատ-շատ երկար նստելու»,- հայտարարեց Քոչարյանը։

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1–ի» գործով հայց չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ

2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Leave a comment