Վանաձորի 23/51 տեղամասում մի քվեախցիկի հետևում կարող էր շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը:
Քանաքեռ-Զեյթունի 3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց:
Նույն ընտրատեղամասում բաց քվեարկության փորձ է տեղի ունեցել։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/51 ընտրատեղամասում առկա են անհամապատասխանություններ. ընտրողների անուններին ու համապատասխան համարները չեն համընկնում․տեղեկացրել է «Ազատությունը»։ Այս ընտրատեղամաս եկած 10 քաղաքացիներին սարքի տրամադրած թվի դիմաց գրված է այլ մարդու անուն-ազգանուն:
Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ քվեաթերթիկներ է դուրս բերել։ Հանձնաժողովն արձանագրել է դեպքը։
Խախտում է տեղի ունեցել Ալավերդի խոշորացված համայնքի Մեծ Այրում բնակավայրի 24/37 ընտրատեղամասում․ տեղեկացնում է «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը։ Ոստիկանության ծառայողը գտնվել է քվեարկության սենյակում մինչև 08:00-ն։
Շենգավիթի 8/9 տեղամասում խախտված քվեախցիկի հետևում թափանցիկ կտոր էր կախված, որից տեսանելի է քվեախցիկի ներսը։
Վանաձորի 23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը։
դիտվել է 326 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը