Կատարեցինք մեր ընտրությունը աղթոքով, որ Աստված անսասան պահի մեր պետությունը. Վեհափառ Հայրապետ

Կատարեցինք մեր ընտրությունը աղթոքով, որ Աստված անսասան պահի մեր պետությունը. Վեհափառ Հայրապետ

Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ ր բարօր երկիր, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերն ու ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի, այսօր և միշտ, Ամեն»,-ասաց Վեհափառ Հայրապետը։

Leave a comment