16 համարի քվեաթերթիկը դուրս հանելու փորձ է արձանագրվել. ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարություն է տարածել.

«Ստացել ենք տեղեկություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին փորձել է դուրս հանել 16 համարի քվեաթերթիկը։

Առավել քան վստահ եմ, որ սա ընտրակաշառք ստանալու պայմաններից մեկն է։ Նման բոլոր դեպքերում ահազանգ է լինելու ոստիկանություն և հուսով եմ՝ իրավապահները հենց տեղից բերման կենթարկեն այդ մարդկանց՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով»:

Leave a comment