Ոստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ․ ՆԳՆ պարզաբանում

Ոստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ․ ՆԳՆ պարզաբանում

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։

Պարզաբանում ենք, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն։

Leave a comment