Ոստիկանն ընտրատեղամասից քվեաթերթիկներ դուրս չի բերել․ ՀՀ ՆԳՆ-ն հերքում է

Ոստիկանն ընտրատեղամասից քվեաթերթիկներ դուրս չի բերել․ ՀՀ ՆԳՆ-ն հերքում է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․

«ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։

Պարզաբանում ենք, որ ոստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»։

Leave a comment