Հայաստանում ակսօր խորհրդարանական ընտրություններ են

Հայաստանում այսօր քվեարկության օր է։ Ողջ երկրի տարածքում առավոտյան ժամը 08։00-ից բացվել են բոլոր 2005 տեղամասերը, որոնք կգործեն մինչև ժամը 20։00-ն։

Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված են հետևյալ համարների ներքո.

1. Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան)
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Նինա Կարապետյանց)
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ») (Սամվել Կարապետյան)
4. Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
6. «Միասնության թևեր» կուսակցություն (Արման Թաթոյան)
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)
8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (Վարուժան Ավետիսյան)
9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (Արտակ Սարգսյան)
10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լևոն Զուրաբյան)
11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)
12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)
13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան) – ուժն ինքնաբացարկ է հայտնել և ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան)
15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)
17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ ՀՅԴ «Դաշնակցություն», «Առաջ» աջ կենտրոնամետ կուսակցություն (Ռոբերտ Քոչարյան)
18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն (Արման Բաբաջանյան)
19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան):

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment