ԱՄՆ զինված ուժերը իրանական 2 անօդաչու թռչող սարք են խոցել

https://arm.sputniknews.ru/20260607/amn-zinvats-uzhery–iranakan-2-anodachu-trchvogh-sarq-en-khvocel-103130396.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71097903_30:145:1259:1067_1920x0_80_0_0_ac82a1114f6b5736af42c57c1f112481.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), հորմուզի նեղուց

ամն, իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ամերիկյան ուժերը պատրաստ են շարունակել իրենց պաշտպանությունը «իրանական ագրեսիայից»։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերը իրանական երկու անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք ենթադրաբար սպառնում էին ծովային երթևեկությանը Հորմուզի նեղուցում, հայտնել է Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

«Այսօր Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերը խոցել են երկու իրանական միանգամյա օգտագործման հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք սպառնում էին միջազգային ծովային երթևեկությանը Հորմուզի նեղուցում», – ասվում է զինվորականների հայտարարության մեջ։

Նշում է, թե ամերիկյան ուժերը պատրաստ են շարունակել իրենց պաշտպանությունը «իրանական ագրեսիայից»։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։

Leave a comment