Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը հասել է 35.1°C-ի

Մեծ Բրիտանիայի շուրջ 22 596 կմ² տարածքում գերազանցվել է մայիս ամսվա համար նախկինում գրանցված առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը՝ 32.8°C-ը։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Միաժամանակ, օդի ջերմաստիճանը որոշ վայրերում հասել է մինչև 35.1°C-ի։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի հուլիսին գրանցված ծայրահեղ շոգի ալիքի ընթացքում, երբ գերազանցվել էր երկրի նախկին բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ 38.7°C-ը, արձանագրվել էր մոտ 28658 կմ² տարածքում»,- գրել է Ազիզյանը։

–00—ՅՄ

Leave a comment