2026 թ-ի հունիսի 05-ին ժամը 11․00-ին Լերմոնտովոյի համայնքապետարանի վարչական շենքում տեղի է ունեցել հանրային լսումներ՝ Լերմոնտովո համայնքի տարածքում գտնվող «Երկաթե գլխարկ» կոչվող հանքավայրի պաշարների վերագնահատման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյբուքյան էջից։
Ըստ տեղեկության՝ Լերմոնտովոյի բնակիչները միասնական բոյկոտով մերժել են գյուղում «ՏԱՆԴ-ԶՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանք բացելու ծրագիրը և թույլ չեն տվել անցկացնել լսումը։ Գյուղացիների պահանջով Լերմոնտովոյի համայնքապետարանի աշխատակազմի կողմից տեղում կազմվել է արձանագրություն, որում նշված է․
«2026 թ-ի հունիսի 05-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում նշանակված հանրային լսումները չկայացան, քանի որ բնակիչները դեմ էին և չէին ցանկանում, որ իրենց համայնքում հանք բացվի, և կազմակերպության ներկայացուցիչ նախաձեռնողները հեռացան»։
Փաստաթուղթը ստորագրել է համայնքի ղեկավար էդիկ Չախալյանը։
դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը