ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Ստեփանավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը:
«Նախնական տվյալներով՝ անկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
–00—ՅՄ