ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներին, տեխնիկական սարքավորումների մասնագետներին, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և դիտորդներին, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն նախընտրական քարոզչությունն արգելված է։

ԿԸՀ-ն կոչ է անում ուշադրություն դարձնել հագուստի ընտրությանը, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ։

Ընտրողներին նույնպես հորդորվում է կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարներին համադրելի թվեր։

Leave a comment