Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը. ՌԴ ԱԳ փոխնախարար


Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը, ուստի միանգամայն օրինական հարցեր ունենք Հանրապետության հետ կապված՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա մանրամասնել է՝ խոսքը Եվրամիության հետ մերձեցման մասին է, որն աջակցում է Ուկրաինային և իբր թշնամական քաղաքականություն վարում Ռուսաստանի նկատմամբ:


 


«Դա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ռիսկեր է պարունակում։ Հայաստանը մուտք ունի հսկայական շուկա, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկա։ Այդ ամենը չի լինի, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը», – կրկնել է Գալուզինը:


 


 


Միջազգային զարգացումները՝ տեսաաշարում։


 

Leave a comment