Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ նշել է, որ Վարշավայի և Կիևի միջև պատմական հարցերի շուրջ տարաձայնություններ կան, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է անվտանգության ոլորտում գործընկերության պահպանման կարևորությունը:
Ուկրաինական կողմի, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովի և զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ Լեհաստանն ակնկալում է, որ Կիևը հաշվի կնստի իր տեսակետի հետ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ) հիշատակի հավերժացմանը:
Կոսինյակ-Կամիշն ընդգծել է, որ Վոլինյան ողբերգության զոհերի հիշատակը Լեհաստանի համար սկզբունքային հարց է և ենթակա չէ քաղաքական առևտրի: Նրա խոսքով՝ կան պատմական սահմաններ, որոնք երբեք չպետք է անցնել:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Լեհաստանն ու Ուկրաինան շարունակում են անվտանգության ոլորտի գործընկերներ մնալ, սակայն կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն պատմական նրբանկատ թեմաների փոխադարձ ընդունման դեպքում:
1943–1944 թվականների Վոլինյան ողբերգությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհ խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների շարք է։ Մի շարք պատմաբանների տվյալներով՝ այդ գործողությունների մեծ մասն իրականացվել է Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ) ստորաբաժանումների կողմից՝ այդ ժամանակաշրջանի լեհ-ուկրաինական էթնոքաղաքական հակամարտության համատեքստում։
դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը