Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն

​Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։

«Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։
Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։

​Հարգելի բնակիչներ, հարցերի համար կարող եք մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
​0256 2 22 33 | 0256 2 23 61
​098 00 04 48 | 099 35 54 50»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment