https://arm.sputniknews.ru/20260606/varzhakan-havaqic-khusapely-hangecnum-e-3-tarva-azatazrkman-datakhazutjan-nakhazgushacumy-103119936.html
Վարժական հավաքից խուսափելը հանգեցնում է 3 տարվա ազատազրկման. դատախազության նախազգուշացումը
Վարժական հավաքից խուսափելը հանգեցնում է 3 տարվա ազատազրկման. դատախազության նախազգուշացումը
Sputnik Արմենիա
Դատախազությունը շեշտել է, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական… 06.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-06T17:10+0400
2026-06-06T17:10+0400
2026-06-06T17:10+0400
հհ գլխավոր դատախազություն
վարժական հավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_07be77f20a41b7d84203965436f8aa6a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վարժական հավաքներից խուսափելը հանգեցնում է մինչև 3 տարի ազատազրկման։ Այս մասին նախազգուշացում է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։Դատախազությունից հավելել են, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ուժայինները «Զվարթնոց» ժամանողներին 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր են հանձնում՝ ենթադրաբար հունիսի 7-ին կայանալիք քվեարկությանը նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։ ՊՆ ռազմական ոստիկանությունը չէր հերքել լուրը՝ նշելով, որ «իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։Այսօր առավոտյան էլ իշխանամետ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունն արգելել է երկրից մեկնել վերջերս Ռուսաստանից ժամանած զորակոչային տարիքի այն քաղաքացիներին, որոնք միայն ընտրությանը մասնակցելու համար են ՀՀ ժամանել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_f1689b0d821fbc331cf81737e59a4fa0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ գլխավոր դատախազություն, վարժական հավաք
հհ գլխավոր դատախազություն, վարժական հավաք
Բաժանորդագրվել
Դատախազությունը շեշտել է, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վարժական հավաքներից խուսափելը հանգեցնում է մինչև 3 տարի ազատազրկման։ Այս մասին նախազգուշացում է տարածել
ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Զինվորական կոմիսարիատ չներկայանալն ու վարժական հավաքներից խուսափելը համարվում է հանցագործություն: Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար։ Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով»,– ասված է հայտարարությունում։
Դատախազությունից հավելել են, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ուժայինները «Զվարթնոց» ժամանողներին 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր են հանձնում՝ ենթադրաբար հունիսի 7-ին կայանալիք քվեարկությանը նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։
ՊՆ ռազմական ոստիկանությունը չէր հերքել լուրը՝ նշելով, որ «իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։
Այսօր առավոտյան էլ իշխանամետ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունն արգելել է երկրից մեկնել վերջերս Ռուսաստանից ժամանած զորակոչային տարիքի այն քաղաքացիներին, որոնք միայն ընտրությանը մասնակցելու համար են ՀՀ ժամանել։