Ֆրանսիայի նախկին նախագահի այրին է մաhացել

Ֆրանսիայի նախկին նախագահ (1995-2007) Ժակ Շիրակի այրին՝ Բերնադետ Շիրակն է հունիսի 5-ին մահացել 93 տարեկան հասակում, Agence «Ֆրանս-Պրես» գործակալությանը հայտնել է նրա դուստրը՝ Կլոդ Շիրակը։

«Նա մահացել է այսօր երեկոյան՝ խաղաղությամբ, շրջապատված իր սիրելիներով։ Վերջերս (2026 թվականի մայիսի 18-ին՝ ՏԱՍՍ) նա դարձավ 93 տարեկան», – ասել է դուստրը։

Բերնադետ Շիրակը Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ միակ առաջին տիկինն է եղել, որը զբաղեցրել է քաղաքական պաշտոն։ 1971 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Կոռեզ դեպարտամենտի Սարրան համայնքի քաղաքային խորհրդում, իսկ 1979-ից մինչև 2015 թվականը եղել է դեպարտամենտի գլխավոր խորհրդական։ 2025 թվականին նրան շնորհվել է Պատվո լեգեոնի սպայի կոչում (նա Պատվո լեգեոնի ասպետ է 2008 թվականից)։

 

Leave a comment