Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Ամեն անգամ բարձր ծիծաղում եմ, երբ իրավապահների հերթական «սկանդալային» բացահայտումն եմ կարդում ընդդիմադիր ուժերի մասին:
Այդքան հրապարակումներ ենք անում ՔՊ-ական պաշտոնյաների վերաբերյալ՝ զրո գործընթաց: Գոնե իշխանամետ մի ակտիվիստի կձերբակալե՞ք, որ հանրությունը հավատա՝ օրենքը բոլորի համար է:
ՆԳ նախարար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, Քննչական կոմիտեի նախագահ՝ անհարմար չե՞ք զգում։
Տեսախցիկների առաջ ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրած ՔՊ-ի քարոզիչներին մինչ օրս չեք ձերբակալել, մարդկանց ծեծելու համար չեն պատժվել:
«Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի աջակիցների ծեծի կադրերը հանրությունը տեսել է, ամոթ ունեցեք:
Պատկերացնո՞ւմ եք, եթե ծեծվածները ՔՊ-ականներ լինեին, ծեծողներն արդեն կալանավորված կլինեին, ՔՊ-ի պատգամավորներն իրար հերթ չտալով ստատուսներ կգրեին, կխոսեին արդարադատության և այլ գեղեցիկ բաների մասին:
Սիրելի քաղաքացիներ, դուք ապրում եք մի երկրում, որտեղ ՔՊ-ական լինելը փաստացի ազատում է պատասխանատվությունից, եթե ձեզ ՔՊ-ական է ծեծում, կամ իշխանության ներկայացուցիչ, մի՛ դիմեք իրավապահներին, անիմաստ է, անօգուտ է, չեն պատժելու, օրենքն իրենց դեպքում չի աշխատում: Հիշեք պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքը, երբ տեսախցիկների առաջ հարյուրավոր ոստիկաններ ծեծի ենթարկեցին, ու մնացին անպատիժ»: