Գրություն է ուղարկվել դատախազություն․ ՄԻՊ-ը՝ բռնություն կիրառած ոստիկանի դեպքի մասին

https://arm.sputniknews.ru/20260204/grutjun-e-ugharkvel-datakhazutjun-mip-y-brnutjun-kirarats-vostikani-depqi-masin-98400915.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83865388_0:0:1421:1065_1920x0_80_0_0_91ec91d320aa0e7728a40f87786486b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ միպ, անահիտ մանասյան, ոստիկան, բռնություն, ծեծ

հհ միպ, անահիտ մանասյան, ոստիկան, բռնություն, ծեծ

Բաժանորդագրվել

ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Բռնություն կատարած ոստիկանության աշխատողի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
Նշենք, որ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Լրագրողը գրել էր, որ ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց։

«ՄԻՊ-ը բազմիցս ընդգծել է՝ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Մանասյանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը: Աշխատակազմից հայտնում են նաև, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտնել էր, որ անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել, առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել։

Leave a comment