https://arm.sputniknews.ru/20260606/hhum-yntrakasharq-stanalu-kaskatsanqvov-aveli-qan-40-mard-e-dzerbakalvel-qk-103116913.html
ՀՀ–ում ընտրակաշառք ստանալու կասկածանքով ավելի քան 40 մարդ է ձերբակալվել. ՔԿ
ՀՀ–ում ընտրակաշառք ստանալու կասկածանքով ավելի քան 40 մարդ է ձերբակալվել. ՔԿ
Sputnik Արմենիա
Վարույթում կրկին շրջանառվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը։ 06.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-06T15:05+0400
2026-06-06T15:05+0400
2026-06-06T15:05+0400
հայաստան
ընտրություններ
ընտրակաշառք
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103116744_0:5:1245:705_1920x0_80_0_0_b2b7826048d20f544e8b1fc16948f603.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը Արտաշատ համայնքի ընտրողներին 100.000-500.000 դրամի չափով ընտրակաշառք է տվել:Ըստ ՔԿ–ի` բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու և ստանալու բազմաթիվ դեպքեր, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք ստանալը) և 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը):Ձեռնարկվում են քննչական և այլ վարութային գործողություններ ընտրակաշառք ստացած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ:ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 դրամի չափով ընտրակաշառք է տվել:
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 դրամի չափով ընտրակաշառք է տվել:
2026-06-06T15:05+0400
true
PT0M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103116744_150:0:1095:709_1920x0_80_0_0_3275b971c76f9bdc5771b8fa8fb0d88d.jpg.webp
հայաստան, ընտրություններ, ընտրակաշառք, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, ընտրություններ, ընտրակաշառք, տեսանյութեր, տեսանյութ, видео
Վարույթում կրկին շրջանառվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը։
Ըստ ՔԿ–ի` բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու և ստանալու բազմաթիվ դեպքեր, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք ստանալը) և 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը):
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ»,– հայտնում են կոմիտեից։
Ձեռնարկվում են քննչական և այլ վարութային գործողություններ ընտրակաշառք ստացած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ: