Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Շևչենկո բնակավայրը. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Խարկովի մարզի Շևչենկո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment