Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արթուր Աստոյանը․ Մանե Թանդիլյան

Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը: Այս մասին հայտնել է Մանե Թանդիլյանը։

«Սա այս իշխանության վախկոտության հերթական դրսևորումն է ընդդիմադիր գործունեության նկատմամբ։

Արդարադատությունը մեր երկրում պետք է գերակայի, և քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից:

Արթուր ջա՜ն, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»,- գրել է Թանդիլյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment