«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաց լեզվի համաշխարհային օր
Արգենտինա՝ Ինժեներների օր
Բոլիվիա՝ Ուսուցիչների օր
Ղազախստան՝ Հարկային տեսուչների օր
Շվեդիա՝ Շվեդիայի ազգային օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1404 – թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվել է Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։
1820 – ծնվել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան Ղևոնդ Ալիշան։
1903 – ծնվել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյան։
1917 – ծնվել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյան, որը հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։
1919 – ծնվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյան։
1961 – վախճանվել է կոմպոզիտոր և երաժշտագետ Անուշավան Տեր-Ղևոնդյան։
1969 – վախճանվել է քանդակագործ Արա Սարգսյան։
1990 – վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր, խմբավար Արամ Սաթունց։
1994 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիկարագուա-ի հետ։
2005 – Հասարակածային Գվինեա-ի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա-ն ներում է շնորհել 6 հայաստանցի օդաչուների։
2007 – Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան-ին դատապարտել է երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։
2008 – Հայաստանում առաջին անգամ անցկացվել է երեխաների «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը։
2011 – կարկտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները։
2018 – Արշավիր Ղարամյան-ը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյան-ը հրաժարական են տվել։
ԱՇԽԱՐՀ
1599 – ծնվել է իսպանացի հռչակավոր նկարիչ Դիեգո Վելասկես։
1606 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Պիեռ Կոռնեյլ, որին համարում են «ֆրանսիական ողբերգության հայր»։
1664 – Նոր Ամստերդամը վերանվանվել է Նյու Յորք։
1799 – ծնվել է ռուս մեծանուն գրող, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկին։
1850 – Լևի Ստրաուս-ը ստեղծել է առաջին կապույտ ջինսը։
1882 – Բոմբեյի ավելի քան 100 հազար բնակիչ է զոհվել Արաբական թերակղզուց փչած ցիկլոնի հետևանքով առաջացած հսկայական ալիքներից։
1882 – ամերիկացի Հենրի Սիլի-ն արտոնագրել է էլեկտրական արդուկը։
1912 – սկսվել է Նովարուպտա հրաբուխ-ի ժայթքումը, որը համարվում է 20-րդ դարի երկրորդ խոշոր հրաբխային ժայթքումը։
1923 – ԽՍՀՄ-ում հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբարն ընդունել է իր առաջին բանտարկյալներին։
1932 – ռազմական խունտայի կողմից հայտարարվել է Չիլիի Սոցիալիստական Հանրապետություն-ի ստեղծումը։
1941 – վախճանվել է ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլե։
1942 – կայացել է առաջին թռիչքը սինթետիկ գործվածքից ստեղծված պարաշյուտով։
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նորմանդիայի ափհանում-ը։
1946 – NBA-ի ստեղծումը Նյու Յորքում։
1982 – Իսրայել-ի զինված ուժերը մտել են Լիբանան։
1984 – ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնով-ը ներկայացրել է իր ստեղծած Tetris խաղը։
1992 – Յուրի Լուժկով-ը դարձել է Մոսկվայի քաղաքապետ։
2002 – Միջերկրական ծովի վրա աստերոիդ է պայթել։
2019 – Գերմանիա-ում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի կրտսեր բուժաշխատողի՝ 85 պացիենտի սպանության մեղադրանքով։
2023 – Կախովսի հիդրոկայանի ամբարտակի փլուզում-ի հետևանքով հեղեղվել է 28 բնակավայր, էվակուացվել մոտ 38 հազար բնակիչ, զոհվել 52 մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում