https://arm.sputniknews.ru/20260204/ukrainaji-ev-irani-masin-trampy-nerkajacrel-si-tsinpini-het-zrujci-manramasnery-98407218.html
Ուկրաինայի և Իրանի մասին. Թրամփը ներկայացրել Սի Ծինփինի հետ զրույցի մանրամասները
Ուկրաինայի և Իրանի մասին. Թրամփը ներկայացրել Սի Ծինփինի հետ զրույցի մանրամասները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ «Սինխուա» գործակալությունը հայտնել էր, որ նման զրույց է եղել, սակայն մանրամասները չէր ներկայացրել։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T20:44+0400
2026-02-04T20:44+0400
2026-02-04T20:45+0400
ամն
չինաստան
դոնալդ թրամփ
սի ծինփին (չինաստանի նախագահ)
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b1ed2f1197112b094b57e6f6bebc0057.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը զրուցել են հեռախոսով։ Զրույցը կայացել է Սի Ծինփինի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։Ավելի վաղ «Սինխուա» գործակալությունը հայտնել էր, որ ՉԺՀ նախագահն ամերիկացի գործընկերոջն ասել է, թե Պեկինն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։Միևնույն ժամանակ Թրամփն ինքն է ներկայացրել չինացի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ Ավանդույթի համաձայն` նա այդ մասին գրել է «Truth Social» սոցիալական ցանցում։Զրույցի թեմաների թվում ամերիկյան առաջնորդը նշել է Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի գնումները, ինչպես նաև ՉԺՀ–ի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական ապրանքների գնման հնարավորության դիտարկումը՝ ներառյալ ընթացիկ սեզոնում սոյայի գնման ծավալները մինչև 20 միլիոն տոննայի հասցնելը։ Թրամփը պնդում է, որ Պեկինը պարտավորություն է ստանձնել հաջորդ սեզոնին գնել 25 միլիոն տոննա սոյա։«Չինաստանի հետ հարաբերությունները և նախագահ Սի Ծինփինի հետ իմ անձնական հարաբերությունները արտակարգ լավն են, և երկուսս էլ հասկանում ենք, թե որքան կարևոր է դրանք հենց այդպիսին պահպանելը։ Կարծում եմ, որ իմ նախագահության հաջորդ երեք տարվա ընթացքում կհասնենք բազմաթիվ դրական արդյունքների՝ կապված նախագահ Սիի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ», — եզրափակել է նա։Վերջին անգամ Թրամփն ու Սի Ծինփինը հանդիպել են հարավկորեական Բուսան քաղաքում 2025 թվականի հոկտեմբերի 30-ին: ԱՄՆ նախագահն այն ժամանակ իր գործընկերոջն անվանել էր «մեծ երկրի մեծ առաջնորդ» և վստահություն հայտնել, որ իրենց հարաբերությունները հիանալի կլինեն երկարաժամկետ հեռանկարում: Միևնույն ժամանակ ամերիկյան առաջնորդն ասել էր, որ Սին իր համար դարձել է «ծանր բանակցող»:Հնդկաստանը թիկունքից կհարվածի՞ Ռուսաստանին. ի՞նչ է Թրամփը խոստացել Մոդիին
ամն
չինաստան
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_171:0:2902:2048_1920x0_80_0_0_c2d3cd83f0f445ed514eb9dfa339775e.jpg.webp
ամն, չինաստան, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա
ամն, չինաստան, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա
Ավելի վաղ «Սինխուա» գործակալությունը հայտնել էր, որ նման զրույց է եղել, սակայն մանրամասները չէր ներկայացրել։
Ավելի վաղ «Սինխուա» գործակալությունը հայտնել էր, որ ՉԺՀ նախագահն ամերիկացի գործընկերոջն ասել է, թե Պեկինն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։
Միևնույն ժամանակ Թրամփն ինքն է ներկայացրել չինացի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ Ավանդույթի համաձայն` նա այդ մասին գրել է «Truth Social» սոցիալական ցանցում։
ՉԺՀ նախագահի հետ զրույցը Թրամփը «լավ» է գնահատել և հայտնել, որ գործընկերոջ հետ քննարկել են առևտրի և ռազմական ոլորտին վերաբերող հարցեր, Չինաստան կատարելիք իր այցը, որը նախատեսված է ապրիլին, ուկրաինական ճգնաժամը և Իրանի հետ կապված իրավիճակը։
Զրույցի թեմաների թվում ամերիկյան առաջնորդը նշել է Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի գնումները, ինչպես նաև ՉԺՀ–ի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական ապրանքների գնման հնարավորության դիտարկումը՝ ներառյալ ընթացիկ սեզոնում սոյայի գնման ծավալները մինչև 20 միլիոն տոննայի հասցնելը։ Թրամփը պնդում է, որ Պեկինը պարտավորություն է ստանձնել հաջորդ սեզոնին գնել 25 միլիոն տոննա սոյա։
«Չինաստանի հետ հարաբերությունները և նախագահ Սի Ծինփինի հետ իմ անձնական հարաբերությունները արտակարգ լավն են, և երկուսս էլ հասկանում ենք, թե որքան կարևոր է դրանք հենց այդպիսին պահպանելը։ Կարծում եմ, որ իմ նախագահության հաջորդ երեք տարվա ընթացքում կհասնենք բազմաթիվ դրական արդյունքների՝ կապված նախագահ Սիի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ», — եզրափակել է նա։
Վերջին անգամ Թրամփն ու Սի Ծինփինը հանդիպել են հարավկորեական Բուսան քաղաքում 2025 թվականի հոկտեմբերի 30-ին: ԱՄՆ նախագահն այն ժամանակ իր գործընկերոջն անվանել էր «մեծ երկրի մեծ առաջնորդ» և վստահություն հայտնել, որ իրենց հարաբերությունները հիանալի կլինեն երկարաժամկետ հեռանկարում: Միևնույն ժամանակ ամերիկյան առաջնորդն ասել էր, որ Սին իր համար դարձել է «ծանր բանակցող»: