Վիտկոֆը և Քուշները հանդիպել են միջուկային փորձագետների հետ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ֆոնին․ Axios

ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելել են ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի օբյեկտներ Թենեսիում՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների։

Նրանք այցելել են Օուք Ռիջի ազգային լաբորատորիա և այլ օբյեկտներ, որտեղ աշխատում են ուրանի հարստացման և միջուկային տեխնոլոգիաների մասնագետներ։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը ընդգծել է, որ այցն ինքնին չի նշանակում, որ համաձայնագիրը մոտ է, այլ ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը լուրջ փուլում է։

Axios-ի աղբյուրը նաև նշել է, որ ԱՄՆ-ում ձևավորվել է մոտ 100 փորձագետներից բաղկացած խումբ՝ միջուկային բանակցություններին մասնակցելու համար, եթե նախնական համաձայնության հասնեն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «մեծ առաջընթաց» է գրանցում Թեհրանի հետ համագործակցության հարցում։

Leave a comment