Լենինգրադի մարզում 141 ուկրաինական ԱԹՍ է խոցվել. մարզպետ

Բաժանորդագրվել

Բոլշայա Իժորա գյուղի մոտ հրդեհ է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Լենինգրադի մարզի տարածքում 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Նա նշել է, որ ԱԹՍ–ների բեկորներն ընկել են Լուգայի, Վոլոսովոյի և Լոմոնոսովի շրջաններում։ Բոլշայա Իժորա գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Ժամանակավոր աշխատանքային խումբ է ստեղծվել իրավիճակին արձագանքելու և վերահսկելու համար։

Բոլոր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

ՀՕՊ–ն այս գիշեր 376 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Leave a comment